ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հավերժական խարան ու անեծք՝ մի քանի տարի «կեղծ թագավոր» երևալու դիմաց

Հավերժական խարան ու անեծք՝ մի քանի տարի «կեղծ թագավոր» երևալու դիմաց
24.09.2025 | 13:24

Փախածների փախածը, վախկոտներից ամենավախկոտը, դավաճաններից ամենադավաճանը, թռածներից ամենաթռածը՝ խոսում է փախնելու մասին։

Դու քո ողջ ճղճիմ կյանքը ապրել ես կզած ու կռացած՝ սկզբում Հայաստանի ներսում քծնելով ու շողոքորթելով ուժեղներին, իսկ հիմա՝ հանկարծակի հարստացած չտես գեղցու պես ինքդ քո ստվերից զարմացած, բոլորին վերևից ես նայում։

Սա նորմալ պահվածք է քո նման անորակ ու անարժեքի համար։

Բայց պատմությունը դաժան է. և հենց պատմության դատի առաջ է բացահայտվելու քո իրական էությունը՝ ճղճիմ, թուրքի կոշիկ լիզող, սեփական ժողովրդի վրա թքած ունեցած։

Հավերժական խարան ու անեծք՝ մի քանի տարի «կեղծ թագավոր» երևալու դիմաց։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 8013

Մեկնաբանություններ